Հայաստանում դեղերի գները պետք է 20 տոկոսով ավելի էժան լինեն․ Կարապետյան
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է շարժման կողմից առաջարկվող դեղերի գների նվազեցման ծրագրին՝ նշելով, որ առաջարկում են առնվազն 20 տոկոսով էժանացում ապահովե, բայց գրել են 20 տոկոս, որ հետո գերակատարեն։
«Մենք գրել ենք 20 տոկոսով էժան դեղորայք, բայց դա գրել ենք նրա համար, որ գերակատարենք այդ ծրագիրը։ Ինչու՞ Վրաստանում այն դեղերը, որոնք 5000 դրամից բարձր են, անգամներով ավելի էժան են, քան Հայաստանում։ Ուսումնասիրել ենք փորձը՝ ինչու է Վրաստանում դեղագործական արտադրությունը էժան, երկիրը, որի հեռավորությունը Հայաստանից մի քանի կմ է։ Պատասխանն այն է, որ պետությունը վարում է մի քաղաքականություն, որը կոչվում է ERP։ Սա նշանակում է, որ պետությունը գնում է եվրոպական այն երկրները, որտեղից վրացի գործարարը ձեռք է բերում դեղը, հաշվարկում է, թե այդ դեղը մինչև Վրաստան հասցնելն ու շահույթ ստանալը ինչ վերին գին պետք է ունենա, ու սահմանում է այդ վերին գինը, շեմը։ Այս քայլի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գների շեշտակի անկում։ Դեղերի գների շեշտակի անկումը օգնելու է, որ կենսաթոշակային տարիքի մեր տատիկ-պապիկների համար ապահովենք ավելի մեծ գնողունակություն»։ Ասում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարե Կարապետյանը: Նա անդրադառնում է նաև ՀՀում ներդրված պարտադիր ապահովագրության համակարգին, նշելով, որ շատ լավ է, որ ունենք, բայց և նշում, որ այն ինչ-որ առումով փակում է որոշ դեղերի գները, բայց քանի որ ամբողջությամբ չի ծածկում, մենք միշտ ունենալու ենք դեղերի գների խնդիր։ Կարապետյանը վստահեցնում .- «Մենք պետք է լուծենք այս հարցը ERP համակարգի միջոցով, ինչպես դա արել է Վրաստանը։ Մեզ մոտ դեղերի գները պետք է լինեն ավելի էժան», - վստահեցնում է Կարապետյանը:


