Հայաստանից Ռուսաստան կարտոֆիլի մատակարարումներն ավելացել են
Ըստ «Արգուս-Ֆիտո» համակարգի տվյալների՝ 2025թ. սկզբից մինչեւ մայիսի 7-ը ավելացել է վաղահաս կարտոֆիլի ներուծումը Ռուսաստան, տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզորը»։
Նշվում է, որ թարմ կարտոֆիլի նեմուծումն ավելացել է 3,5 անգամ՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 124,8-ից հասնելով 432,2 հազար տոննայի:
Միևնույն ժամանակ նշված ժամանակաշրջանում ներմուծվել է 5,1 հազար տոննա կարտոֆիլ Հայաստանից։ Ընդ որում՝ 2024թ. նույն ժամանակաշրջանում (2024թ. սկզբից մինչեւ անցած տարվա մայիս) ներմուծումը Հայաստանից կազմել էր ընդամենը 490 տոննա։
Սա վկայում է այն մասին, որ Հայաստանն ավելացրել է կարտոֆիլի մատակարարումները Ռուսաստան ավելի քան 10 անգամ։