երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին փոփոխություններ չկան

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին փոփոխություններ չկան

Հայաստանից Իրան եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին, ինչ Իրանում պատերազմական գործողություններ են, փոփոխություններ չկան։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՊԵԿ–ից։

Պետական եկամուտների կոմիտեից նշեցին, որ «Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։

  • Կիսվել: