Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ
Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը, այդ հարցով Մոսկվայի հետ որևէ շփում չկա: Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովում (ԱՏՀ) լրագրողներին հայտարարել է РФ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Ոչ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը Հայաստանի գործն է: Ինչպես որոշեն, այդպես էլ կլինի: Դա նրանց ինքնիշխան իրավունքն է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:



