ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հաստատվել է կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու որոշումը

Հաստատվել է կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու որոշումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի N 183-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը։
 
«ՀՀ Կառավարության 2025 թ․ փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N183-Ն որոշման համաձայն՝ Հայաստանին հատկացվել է 3,5 հազ․ տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող E դասի (Էլիտային) և A դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի ՀՀ տարածք ներմուծման (0 % մաքսատուրքի դրույքաչափ) նկատմամբ սակագնային արտոնություն։
 
Որոշմամբ սահմանված կարգի պահանջներին համապատասխան իրականացվել է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև կարտոֆիլի սերմացուի ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման առաջին փուլը, որի արդյունքում առկա է որոշակի քանակությամբ մնացորդ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է 2025 թ․, կատարվել է փոփոխություն որոշման մեջ՝ ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության երկրորդ փուլն իրականացնելու նպատակով։
 
Նշյալ մաքսատուրքի սակագնային արտոնությունից օգտվելու նպատակով՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից էկոնոմիկայի նախարարություն հայտերը պետք է ներկայացվեն մայիսի 10-ից մինչև մայիսի 20-ը՝ համաձայն Որոշման հավելվածով նշված N 1 ձևի՝ կցելով 19-րդ կետով նշված անհրաժեշտ փաստաթղթերը։
 
Հայտը և դրան կից փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նախարարություն՝ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն՝ [email protected]), փոստային կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: