Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Ուրախ էի ԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում հանդիպելու և առանձնազրույց ունենալու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ներկայացրի առաջիկա մեր ծրագրերը, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վեց ամիսների արդյունքները և այն առաջընթացը, որն առկա է ոլորտում:
.jpg)
Դոկտոր Կլյուգեն ներկայացրեց ԱՀԿ-ում վերջերս իրականացված կառուցվածքային փոփոխությունների մասին:
Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը և 2027 թ. կայանալիք ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային համաժողովը»,- նշել է նա:



