ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 25-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025–2029 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 143 045,67 մլն դրամ (առանց ԱԱՀ):

Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:

  • Կիսվել: