երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Գնում, ասֆալտ են սկսում քերել ճկույթով մի տեղ, որտեղ դեռ աշխատանքը չենք ընդունել, դա Tiktok-ի հիթ է դառնում. Ավինյան

Գնում, ասֆալտ են սկսում քերել ճկույթով մի տեղ, որտեղ դեռ աշխատանքը չենք ընդունել, դա Tiktok-ի հիթ է դառնում. Ավինյան

Մենք վստահաբար, քիչ ենք խոսում մեր կատարած աշխատանքների մասին, որովհետև էն ծավալի աշխատանքը, որ այսօր անում է Երևանի քաղաքապետարանը, որևէ մի տասնամյակի կամ քսանամյակի հետ համեմատելը դժվար է: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Վստահաբար այդ ծավալի աշխատանքների մեջ լինում են նաև խնդրահարույց հարցեր, ինչպես նաև ունենք մանկապարտեզներ, այգիներ մեկ-երկու հատ, որ դժվար է պրոցեսը գնում, բայց այնուամենայնիվ, երբ դրականի մասին մենք շատ չենք խոսում, անընդհատ չենք թմբկահարում, միգուցե սխալ համեստությունից ելնելով, հենա գնում են, ասֆալտ են սկսում քերել ճկույթներով, մի տեղ, որտեղ Երևանի քաղաքապետարանը աշխատանքը չի ընդունել: Դա է տիկտոկյան հիթը դառնում:

Այնուամենայնիվ այդ վատ լուրերը միշտ մարդկանց ուշադրությունը ավելի են գրավելու, դրանում չի հարցը, բայց մեր պարտականություն է այն, ինչ որ մենք անում ենք պատշաճ ներկայացնենք երևանցիներին, որովհետև ժողովուրդ ջան, եկեք անկեղծ լինենք, քաղաքապետարանի եռամյա աշխատանքների ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-15 տարվա ծավալների հետ»,-ասաց նա:

  • Կիսվել: