շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
«Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը

«Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը երկարաձգել է Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է «Գազպրոմ էքսպորտ» - ի հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ - ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել են Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար: Հետագայում ևս գազի մատակարարման վերաբերյալ խորհրդակցությունները կշարունակվեն», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: