կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գալու է մի օր, որ տարեկան զննումներ անցնելը դառնալու է պարտադիր. Ավանեսյան

Գալու է մի օր, որ տարեկան զննումներ անցնելը դառնալու է պարտադիր. Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուները կարող են տարեկան զննումներ անցնել: Առողջապահության նախարարությունը դա խրախուսում է: Գալու է մի օր, որ դա դառնալու է պարտադիր: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Քայլեր ենք անում նաև, որպեսզի տարեկան զննումն անցնելու հարմարավետությունն էլ ապահովենք: Առաջիկայում ArMed-ում գործիքները կբացվեն, հիմա փորձարկման ընթացքում ենք, ըստ որի՝ կլինի օնլայն տարեկան զննման հարցաշար, անձը կլրացնի այդ հարցերը, կհաշվարկվեն նրա հիվանդացության ռիսկի ուղղութունները, և արդեն շատ ավելի սպեցիֆիկ հետազոտությունների ու հետագա քայլերի խորհրդատվություն կստանա»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: