կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ֆրանսիայում համագումարի շրջանակում քննարկվում են ճանապարհների սպասարկման ոլորտում վերջին տարիների ձեռքբերումները

Ֆրանսիայում համագումարի շրջանակում քննարկվում են ճանապարհների սպասարկման ոլորտում վերջին տարիների ձեռքբերումները

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը մարտի 10-13-ը Ֆրանսիայի Շամբերի քաղաքում մասնակցում են ճանապարհների ձմեռային սպասարկման, դիմակայունության թեմայով համաշխարհային համագումարին։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
 
Համագումարի նպատակն է միավորել տարբեր երկրների ճանապարհային ենթակառուցվածքների ձմեռային սպասարկմամբ շահագրգիռ կողմերին՝ քննարկելով ճանապարհների սպասարկման ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումները։ Թեման հատկապես կարևորվում է կլիմայի փոփոխության մարտահրավերների համատեքստում։
 
Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ճանապարհային փորձագետներ, գիտնականներ, մասնագետներ, ինչպես նաև ճանապարհների սպասարկման ոլորտը համակարգող պաշտոնյաներ։
 
Համագումարի պատվիրակների կողմից ներկայացվում է միջազգային փորձը, ներկաները ծանոթանում են նաև այս ոլորտում կիրառվող նորագույն տեխնիկային։

  • Կիսվել: