հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Երևանում և Վանաձորում կանցկացվի «Հայաստան-Ինժեներական շաբաթ» համաժողով-ցուցահանդեսը

Երևանում և Վանաձորում կանցկացվի «Հայաստան-Ինժեներական շաբաթ» համաժողով-ցուցահանդեսը

Հոկտեմբերի 21-23֊ը Երևանում և Վանաձորում տեղի կունենա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» համաժողով-ցուցահանդեսը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
 
«Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021»-ը ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձություններից է և նպատակ ունի խթանել ոլորտի միջազգային, տեղական կազմակերպությունների և այլ հիմնական դերակատարների միջև փորձի ու գաղափարների փոխանակումը։
 
Միջոցառումների շրջանակում ինժեներները ներկայացնում են իրենց վերջին նվաճումներն ավտոմոբիլային արդյունաբերության, կիսահաղորդչային սարքերի թեստավորման, անլար հաղորդակցության, կենսաբժշկական ճարտարագիտության, սպառողական էլեկտրոնիկայի, կրթական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում:
 
Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք՝ http://www.engineeringweek.am/technical_program

  • Կիսվել: