ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Երևանում առևտրի, ծառայությունների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում 2024-ին փոփոխություններ են կատարվել

Երևանում առևտրի, ծառայությունների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում 2024-ին փոփոխություններ են կատարվել

 2024 թվականին Երևանում առևտրի, ծառայությունների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտում մի շարք արդյունավետ փոփոխություններ են կատարվել։

Այս մասին Երևանի ավագանու  4-րդ նստաշրջանի երկրորդ նիստի ընթացքում ասաց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։

«2024 թվականի արդյունքներն այս ոլորտում հիմնականում վերաբերում են շրջիկ առևտրի կարգավորումներին, որոնք ավագանու որոշումներով ապահովել են և դրանցով իսկ հանրային տարածքների արդյունավետ օգտագոծումն են ապահովել։ Ապօրինի առևտրի կանխարգելման միջոցառումների շրջանակում կազմվել է 6 հարյուր 19 արձանագրություն, կազմակերպվել են շաբաթական գյուղատնտեսական տոնավաճառներ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում, թվայնացվել է առևտրի և ծառայությունների թույլտվությունների տրամադրման գործընթացը, փոխարինվել են դրոշակակիր սյուները բոլոր վարչական շրջաններում և իրականացվել են հանրային տոնական ձևավորումներ բոլոր տոնական միջոցառումների ընթացքում, այդ  թվում՝ գլխավոր տոնածառի տեղադրման շրջանակում, վերացվում են անօրինական տաղավարներն ու ժամանակավոր կառույցները, և այդ աշխատանքները շարունակական են լինելու»,-շեշտեց նա։

 

 

  • Կիսվել: