Երևանում ինքնակամ կառույցների առումով դրական եզրակացություն է ստացել շուրջ 400 գործ. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց 5163 գրությունից շուրջ 70%-ն արդեն փակվել է: Այդ թվում՝ ինքնակամների առումով դրական եզրակացություն է ստացել շուրջ 400 գործ, որոնց վերաբերյալ պատրաստվել են քաղաքապետի որոշման նախագծեր:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ միայն նախորդ շաբաթվա ընթացքում փակվել կամ պատասխան է տրամադրվել 1337 գործի, կազմվել է քաղաքապետի 126 որոշման նախագիծ, մինչդեռ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կազմվել էր ընդամենը 40 որոշման նախագիծ:


