կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բիտումի խնդիր չկա. Փամբուխչյան

Բիտումի խնդիր չկա. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի պնդմամբ՝ Երևանի փողոցների մեծ մասում փոսալցման աշխատանքների գործընթացում բիտումի հետ կապված որևէ խնդիր չկա։   

Արմեն Փամբուխչյանը թեմային անդրադարձել է փետրվարի 20-ի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ այդուհանդերձ, որոշ հատվածներում շինարարները ոչ պատշաճ մոտեցում են ցուցաբերում։  

«Ունենք դեպքեր։ Մասնավորապես, այսօր երեկոյան մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցները պարզել են, որ, օրինակ, Վարդանյան փողոցում փոսալցումը կատարվել է առանց բիտումի։ Հայտնում եմ, որ այդ ասֆալտը քանդվելու է՝ ամբողջությամբ շինարարի հաշվին, և պետք է ստանան այն փոսալցումների որակը, որը նախատեսված է ավագանու որոշումներով և ընթացակարգերով»,-պարզաբանեց փոխքաղաքապետը։

 

  • Կիսվել: