Երբ կսկսվի «Սուրմալու» մետրոյի նոր կայարանի կառուցումը. կայացել է ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը: Այս մասին նշվել է այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ։
Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։
Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր։



