երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ԵՄ արտահանման մասնաբաժինը Հայաստանում աճել է մինչև 7,9 տոկոս․ Գևորգ Պապոյան

ԵՄ արտահանման մասնաբաժինը Հայաստանում աճել է մինչև 7,9 տոկոս․ Գևորգ Պապոյան

Հայաստանից դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման մասնաբաժինը 2025 թվականին աճել է՝ հասնելով 7,9 տոկոսի։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։

Նախարարի խոսքով՝ նախորդ տարի ԵՄ երկրներ արտահանման մասնաբաժինը կազմել է 4,7 տոկոս, ինչը նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։

«Այստեղ կարևոր նշանակություն ունի երկու հանգամանք․ առաջինը՝ դեպի Եվրոպական միություն արտահանման աճն է, երկրորդը՝ հաշվարկներից հանվել է պարզ վերաարտահանումը»,- ընդգծեց Պապոյանը։

 

  • Կիսվել: