կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ձնամաքրումից հետո փողոցներում կուտակված ավազի մաքրումը ո՞ր փուլում է. Ավինյան

Ձնամաքրումից հետո փողոցներում կուտակված ավազի մաքրումը ո՞ր փուլում է. Ավինյան

Ավազի մաքրման աշխատանքները ի՞նչ ընթացքի մեջ են, այն ավազի, որը որ կուտակվել է ձնամաքրման աշխատանքների ընթացքում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16–ին, Երևանի քաղաքետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանին։

Վերջինս ասաց. «Այս պահին ինտենսիվորեն շարունակվում է, պարզապես երբ տեղումներ են լինում, բարդություն է առաջանում, բայց ընդհանուր նախատեսում ենք մինչև շաբաթվա վերջ նախնականով կավարտենք հիմնական մեծ աշխատանքը»։

Ավինյանը նկատեց, որ այդտեղ խնդիր կա. «Հավաքվում է ավազը կույտերով և չի հաշվարկվում, որ հետո կարող են տեղումներ լինեն։ Այսինքն միանգամից պետք է հավաքվի հետևից։ Հիմա ի՞նչ փուլում է, ի՞նչ ի՞նչ ծավալն ենք մաքրել փողոցների, ո՞ր տոկոսը քաղաքի»։

Կատվալյանն արձագանքեց. «Կդժվարանամ տոկոս ասել, բայց նախնականում, եթե բարենպաստ պայմաններ լինեն եղանակային, մեկ շաբաթվա ընթացքում արդեն ամբողջությամբ կավարտենք»։

  • Կիսվել: