Ձեռնարկատերերը խուսափում են հարկեր վճարելուց. ՊԵԿ-ը մտահոգված է
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։ Կոմիտեից նշում են, որ 2025 թվականի հունիսին ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով արձանագրվել են․
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 625 դեպք և 260.6 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 77 մլն դրամի չափով:
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 60 մլն դրամ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 37 հարկ վճարողի մոտ, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 13.2 մլն դրամի չափով տուգանք:



