երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 17-ին, կազմել է 365.5 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.61 դրամ (աճել է 0.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.31 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–363.5 դրամով, վաճառվում է 366-368 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 425–431 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.00–4.10 դրամով, վաճառվում է 4.30–4.50 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 366.5 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 423.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.05 դրամով, վաճառվում է 4.15 դրամով:

  • Կիսվել: