ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 10-ին, կազմել է 383.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.05 դրամ (աճել  է 0.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93  դրամ (աճել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-383.5 դրամով, վաճառվում է 385-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-447 դրամով, վաճառվում է 453.5–458 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.88 դրամով, վաճառվում է 4.94-5.15 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 448 դրամով, վաճառվում է 453 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.92 դրամով:

  • Կիսվել: