Դոլարային այս առատությունը կապիտալի ներհոսքի նշան է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԿԲ-ի՝ հունվարի գնումների ծավալը և նշել, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահությությունն աճում է:
Վարչապոետը, մասնավորապես, գրել է. «Կենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է եւս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Հունվարի գնումների ծավալը այսպիսով, դարձավ 37.8 միլիոն դոլար:
Դոլարային այս առատությունը ըստ էության կապիտալի ներհոսքի նշան է եւ վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին»: