Դեմ ենք շենքի կառուցմանը. Առինջի բնակիչները ճանապարհ են փակել (ուղիղ)
Առինջ գյուղի գյուղի բնակիչները Խաչատուր Աբովյան թաղամասի 7-րդ փողոցում բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք դեմ են, որ հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցվի։
Նրանք նշում են, որ շինարարության համար թույլտվություն տալու փուլում իրենք գրավոր դեմ են արտահայտվել, ու թեև Կադաստրի կոմիտեն էլ համաձայնություն չի տվել, համայնքն արտոնել է կառուցապատողին սկսել շինարարությունը։