երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Չենք կարող ամբողջությամբ իրենց ուզածն անել. Փամբուխչյանը վաղը ուղիղ եթերում կհանդիպի Հաղթանակ թաղամասի բնակիչներին

Չենք կարող ամբողջությամբ իրենց ուզածն անել. Փամբուխչյանը վաղը ուղիղ եթերում կհանդիպի Հաղթանակ թաղամասի բնակիչներին

Վաղը ես կընդունեմ «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին, ես պատրաստվում եմ իրենց ուղիղ եթերի տակ ընդունել: Այս մասին, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

«Այն պնդումը, որ ոչ մի գործ առաջ չի գնում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ արդեն իսկ 96 գործ արված է վերջին երկու տարվա ընթացքում «Հաղթանակ» թաղամասի հետ կապված: Ունենք էլի դիմումներ, որոնք ընթացքի մեջ են: Այնտեղ մի կարևորագույն խնդիր կա գերեզմանատան հետ կապված: Այս ամբողջից առաջ դա փակ գերեզման էր, սակայն իրենց խնդրանքով մենք համարեցինք բաց գերեզման: Եթե բաց գերեզման է, այնտեղ կա սանիտարական գոտի, որ 300 մետր շառավղով չպետք է լինեն որևէ բնակելի և այլ տարածքներ։

Մենք չենք կարող ամբողջությամբ համ իրենց ուզածը անել, համ պահպանել սանիտարական գոտին եւ մնացած կանոնները: Իրենք պետք է որոշում կայացնեն՝ կամ ունենում են սանիտարական գոտի, փակ գերեզման է համարվում, որտեղ այլևս որևէ հուղարկավորություն չի իրականացվում, կամ բաց է մնում գերեզմանատունը, բայց 300 մետր շառավղով բազմաթիվ հողեր և բնակելի տներ խնդիր են առաջացնելու:

Կամ մենք առաջարկել ենք երրորդ տարբերակը, որը ենթադրում է, որ պետք է կառավարության որոշումով լինի: Մենք ասել ենք, որ նաև այդ պրոցեսին ենք պատրաստ, այսինքն կիսաբաց ռեժիմ համարենք: Դա ենթադրում է, որ այնտեղ կարելի է իրականացնել հուղարկավորություն, եթե ընտանիքի անդամ է մահանում և իրենք ունեն գերեզմանատուն, բայց նոր հուղարկավորություններ չեն կարող իրականացնել:

Հիմա բնակիչները պետք է ընտրություն կատարեն, որովհետև այդ սանիտարական գոտին կարևոր հատված է առողջապահական և բնապահպանական տեսանկյունից»; ընդգծեց Փամբուխչյանը:

Նա հայտարարեց, որ «Հաղթանակ» թաղամասում խնդիրները որեւէ կապ չունեն ակադեմիական քաղաքի կառուցման հետ, ինչպես պնդել են որոշ բնակիչներ:

  • Կիսվել: