կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Կանգնած հյուրընկալության ոլորտի ակունքներում․ Երեմյան ընկերությունների խումբն ամփոփում է 20-ամյա գործունեությունը

Կանգնած հյուրընկալության ոլորտի ակունքներում․ Երեմյան ընկերությունների խումբն ամփոփում է 20-ամյա գործունեությունը

Երեմյան ընկերությունների խումբն մամուլի ասուլիսով ամփոփեց իր 20-ամյա գործունեության արդյունքները հայկական շուկայում և անդրադարձավ ապագա անելիքներին։

Ինչպես ասուլիսի ժամանակ նշեց ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը, անցած 20 տարիների ընթացքում ընկերությունն անցել է բարդ, բայց արգասաբեր ճանապարհ, ըստ արժանվույն դրսևորելով իրեն տնտեսաության տարբեր ոլորտներում՝ հյուրընկալություն, գյուղատնտեսություն, արտադրություն, մասնագիտական կրթություն։ «Այն որ մեր ընկերությունը բարձր վստահություն է վայելում հանրության շրջանում իր գործունեության բոլոր ոլորտներում, խոսում է նրա մասին, որ մենք հաջողել ենք մեր առջև դրված նպատակները, կարողացել ենք այս ընթացքում պահպանել մեր արծեքները և սկզբունքները»,- նկատում է Լուսինե Երեմյանը։

Նա նաև նշեց, որ Երեմյան ընկերությունների խումբը այս տարիների ընթացքում հիմնել է 19 ռեստորան՝ տարբեր հայեցակարգերով, 2 գյուղատնտեսական համալիր՝ Վայոց Ձորում և Լոռիում՝ վերջինս ամենամեծն է ՀՀ տարածքում, կաթնամթերքի գործարան, որտեղ արտադրվում է Հայաստանում միակ սննդի անվտանգության սերտիֆիկատ և մանկական կաթի վկայական ունեցող կաթը։ 2019 թվականին ընկերությունը հիմնել է Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան։

Կանգնած լինելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում՝ Երեմյան ընկերություների խումբը առաջնային նպատակները շատ հստակ են եղել՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, դիրքավորել Հայաստանն աշխարհի գաստրոքարտեզին, աջակցել տնտեսության առաջընթացին։

Հյուրընկալության ոլորտում ընկերության բարձրակետը համարվում է «Ռենոմե» բարձր հեղինակային խոհանոցով ռեստորանը, որը եզակիներից է Հայաստանում և աշխարհում՝ որպես հենց հայկական բարձր հեղինակային խոհանոց։

Ինչու ոչ՝ մեծապես նաև Երեմայն ընկերության ջանքերի շնորհիվ է, որ այսօր Երևանը կարող է հաջողությամբ մրցել հյուրընկալության ոլորտում ամենահայտնի քաղաքների հետ և որոշ առումներով նույնիսկ գերազանցել նրանցից շատերին։

Խոսելով «Սերմից սեղան» հայեցակարգի մասին, որը ընկերութունը որդեգրել է 2019 թվականին, տիկին Երեմյանը նշեց, որ այն խորհրդանշում է սննդամթերքի արտադրության ամբողջական շղթան՝ սկսած սաղմնային փուլից մինչև պատրաստի պրոդուկտ։ «Այսինքն՝ կաթնամթերքի արտադրության փուլը մեզ մոտ սկսվում է դաշտերից՝ անասնակերի հումքի աճեցումից, ապա գնում արտադրանմաս՝ անասնակերի արտադրության փուլ, ապա ֆերմա, որտեղ մեր տոհմանյին կովերը, սնվելով էկոլոգիապես մաքուր և բարձրորակ կերով, արտադրում են Ա կարգի կաթ։ Այդ կաթը մեր ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարանում վերածվում է տարատեսակ կաթնամթերքի, մեր ընկերության մեքենաներով տեղափոխվում է վաճառակետեր»,- պարզաբանեց նա։

Միևնույն ժամանակ տիկին Երեմյանը նշում է, որ ի սկզբանե ընկերության նպատակը չի եղել հայկական շուկայում հերթական կաթնամթերքի արտադրությունը․ «Մեր նպատակն էր հիմնել բարձրորակ, անվտանգ կաթնամթերքի արտադրություն, հասարակության շրջանում  ձևավորել առողջ սննդային վարքագիծ, նպաստել համայնքների և տնեսության զարգացմանը»։

Անդրադառնալով Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիային՝ Լուսինե Երեմյանը նշեց, որ Ակադեմիայում տրամադրվում է միջազգային չափորոշիչներին համահունչ կրթություն։ Այս ընթացքում ակադեմիան ունեցել է շուրջ 2500 շրջանավարտ, որոնց 90% ապահովվել է աշխատանքով։

Խոսելով ընկերության առաջնահերթությունների մասին՝ Լուսինե Երեմյանը նշեց, որ դրանք են՝ մարդը, որակը և նորարարությունը։ «Երեմյան ընկերությունների խումբը առաջին հերթին մարդու մասին է, մարդիկ՝ մեր աշխատակիցներն են, մեր գործընկերները, մեր սպառողները»,- նկատում է նա՝ հավելելով, որ այս պահին ընկերությունն ունի 2600 աշխատակից և հանդիսանում է հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուն։

Ներկայացնելով ընկերության գործունեության այս տարիների արգասիքը՝ տիկին Երեմյանը նշեց, որ հյուրընկալության ոլորտում ընկերությունն ունեցել է 15 մլն հյուր, որից 7 մլն զբոսաշրջիկ։ Տպավորիչ են նաև արտադրական և գյուղատնտեսական ոլորտների ցուցանիշները՝ այս ընթացքում արտադրվել է 28 մլն լիտր կաթ, 50 տոննա անասնակեր, մշակվել է 1200 հեկտար հող, կառուցվել է մոտ 90 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության շինություններ։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի 6 մարզերում և Երևանում։ Այսօր Երեմյան ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտի թիվ մեկ հարկատուն և գործատուն է։

Ընկերությունը գրանցել է 2 գինեսի ռեկորդ՝ աշխարհի ամենամեծ գաթայով և 1 ժամում ամենաշատ բաժակով կաթի սպառմամբ։ Այն ստացել է Հայաստանում եզակի 3 սերտիֆիկացում՝ FSSC 22000 սննդի անվտագության միջազգայի սերտիֆիկատ, մանկական և Ա կարգի կաթի վկայականներ, որպես գյուտ գրանցվել են ընկերության չիչխանի ուտելի և ըմպելի յոգուրտները։

Իր հերթին ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանը նշեց, որ առաջին քայլերը կատարելով բիզնեսում՝ հյուրընկալության ոլորտում, իր հիմնական նպատակն էր ոլորտը բարձրացնել նոր որակի, սահմանել նոր նշաձող, քանզի այդ ժամանակ Հայաստանում որպես այդպիսին հյուրընկալության ոլորտ գրեթե գություն չուներ։

Խոսելով իր հիմնադրած բիզնեսների հաջողության գրավականի մասին՝ Դավիթ Երեմյանը բարձրաձայնում է հետևյալ բանաձևը․ «Նշմարել ճիշտ նպատակներ, հետևողական լինել դրանց իրագործման ճանապարհին, չշեղվել որդեգրած սկզբունքներից, ստեղծել բարիքներ»։

Դավիթ Երեմյանը նաև ներկայացրեց, թե ինչպես որոշեց հյուրընկալության ոլորտից զատ զբաղվել գյուղատնտեսության, կաթնարտադրության և կրթական ոլորտներով։ «2017 թվականն էր, մենք թիմով հավաքվել և քննարկում էինք ապագայի անելիքները հյուրընկալության ոլորտում, և այդ ճանապարհին ուրվագծվեց երկու խնդիր՝ արհեստավարժ մասնագետների և որակյալ սնդդամթերքի պակասը։ Մասնագետների բացը լրացնելու համար մենք հիմնեցինք Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան, իսկ որակյալ սննդամթերքի խնդիրը լուծելու համար հիմնեցինք ֆերմա և կաթի գործարան, որը պետք է ապահովեր միայն մեր ռեստորանների պահանջարկը։ Սակայն վրա հասավ կորոնավիրուսը և լոքդաունը, ռեստորանները փակվեցին, իսկ կաթնամթերքի արտադրությունը չէինք կարող կանգնեցնել, ուստի շատ կարճ ժամանակում որոշում կայացվեց արտադրանքը շշալցնել և ապահովել լայն սպառման համար»։

Նա նաև նշեց, որ Երեմյան ընկերությունը տարիներ շարունակ իրականացնում է նար Սնունդ բանակին ծրագիրը․ «Պետք է նշեմ նաև, որ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում մեր ընկերության դաշտային խոհանոցները տեղակայված են եղել ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ անկախ տեղակայման վայրի վտանգավորությունից և պատերազմական իրավիճակի թեժությունից»։

Ամփոփելով՝ Դավիթ Երեմյանը նշեց, որ ապագա 10 տարիների համար ընկերությունը շատ մեծ պլաններ ունի․ «Ես մեր թիմի հանդիպումների ժամանակ միշտ նշում եմ, որ այն ինչ անում ենք այսօր, մեր ապագա անելիքների 10 կամ 20 տոկոսն է միայն»։

 

  • Կիսվել: