երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Այդ ի՞նչ ենք արտադրում, որը եվրոպական ստանդարտներին համապատասխանի, կամ ոչ. Սրանք սպանել են մեր տնտեսությունը. Խաչատրյան

Այդ ի՞նչ ենք արտադրում, որը եվրոպական ստանդարտներին համապատասխանի, կամ ոչ. Սրանք սպանել են մեր տնտեսությունը. Խաչատրյան

Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից և մասնավորապես Ռուսաստանից, երբեք այսքան մեծ չի եղել, դա այս իշխանությունների վարած ապիկար, անշնորհք, անհեռատես տնտեսական քաղաքականության հետևանքն է։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում դեպի ԵՄ մեր արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների 4%-ից մի քիչ ավելի։ Երբեք չի եղել նման բան։  Եղել են տարիներ, երբ օրինակ ԵՄ-ն Հայաստանի երկրորդ, եթե ոչ առաջին տնտեսական գործընկերն է եղել»,-ասաց նա:

Հարցին՝ որն է այս վիճակի պատճառը, Խաչատրյանը պատասխանեց. «Որովհետև մենք ոչ մի բան չենք արտադրում։ Այդ ի՞նչ ենք արտադրում, որը եվրոպական ստանդարտներին համապատասխանի, կամ ոչ: Սրանք սպանել են հայկական տնտեսությունը, հայկական արդյունաբերությունը։ Մի ապրանք նշեք, որը մենք արտադրում ենք, բայց այդ տեսեք եվրոպացիները չեն ընդունում, որովհետև ստանդարտներին չի համապատասխանում։ Մենք տնտեսություն չունենք, մենք իրական արդյունաբերություն չունենք։

Վեց ու կես տարի է ՔՊ-ն իշխանություն է, և վեց ու կես տարի հետո Մխիթար Հայրապետյանը ասում է՝ մենք պետք է դառնանք ապրանք արտադրող երկիր։ Իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակի են գցել մեր տնտեսությունը»:

  • Կիսվել: