չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ավելի հեշտ Թրամփի հետ կկապվենք, քան «Վեոլիա ջրի» գործադիր տնօրենի. անհասանելի ընկերություն է. Սերգեյ Բագրատյան

Ավելի հեշտ Թրամփի հետ կկապվենք, քան «Վեոլիա ջրի» գործադիր տնօրենի. անհասանելի ընկերություն է. Սերգեյ Բագրատյան

Բոլորս գիտենք, որ համակարգերում բավական լուրջ կասկածներ կան՝ կոռուպցիոն սխեմաների, ներդրումային փաթեթների հետ կապված: Ամեն օր լսում ենք՝ ինչի հոսանքը կտրվեց, ինչի գազ չկա, ինչի լույս չկա, ինչի ջուր չկա:  Սա խնդիր է, որը  բոլորս տեսնում ենք, և այնպես չի, որ գլուխներս պետք է մտցնենք ավազի մեջ,  խնդիրը  պետք  է բարձրաձայնել  և լուծել։ ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: 

«Քաղաքացուն չի հետաքրքրում՝ ՀԷՑ-ը մասնավոր է, պետական է, նա դա համարում է  պետական պարտականություն իր նկատմամբ: Երբ դժգոհություն  ունի «Վեոլիա ջրից», ինչքը չգիտի էլ, որ դրա անունը «Վելոիա ջուր է», ինքն ասում ՝ էս մեր ջուրը խի՞ ա  կտրվում, ուրեմն՝ պետությունն ա մեղավոր»,- ըստ նրա, թեև ոլորտները մասնավոր դաշտում են, բայց պետությունը չի կարող այս խնդիրներում «ձեռքերը լվանալ»:

«Ես չգիտեմ՝ մեր քաղաքացիների գոնե մի 20 տոկոսը  գո՞հ է «Վեոլիա ջրից», անընդհատ դժգոհություններ են, նաև անհասանելի ընկերություն է, փորձեք «Վեոլիա ջրի» որևէ պաշտոնատար անձի հետ կապվել, անհնար բան է, ավելի հեշտ Թրամփի հետ կկապվենք, քան «Վեոլիա ջրի» գործադիր տնօրենի»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: