երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» հաստատության սաներին ուղեկցել է առաջին դասարան

Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» հաստատության սաներին ուղեկցել է առաջին դասարան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի մանկան տուն»՝ հաստատության երեք առաջին դասարան գնացող սաներին ուղեկցելու Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց, որտեղ 1988-1998թթ․ իր ուսումնառությունն է ստացել նաև նախարար Թորոսյանը։

Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Գիտելիքի և դպրության օրվա առիթով նախարարը շնորհավորել է բոլոր դպրոցականներին՝ մաղթելով նոր գիտելիքներով, ձեռքբերումներով և հաջողություններով լի ուսումնական տարի։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթություն ստանալու, զարգանալու և իր ներուժը լիարժեք իրացնելու հավասար հնարավորություն։

Նախարարը շեշտել է, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքը ապագա մասնագիտության ընտրության, արժանապատիվ աշխատանքի և բարեկեցիկ կյանք ունենալու կարևորագույն գրավականն է։

 

  • Կիսվել: