Առողջապահական ապահովագրության համակարգը ևս մի մակարդակով կմոտեցնի մեր քաղաքացիներին երջանկությանը. Փաշինյան
Երջանիկ լինելու համար մարդը պետք է լինի առողջ: Ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը: Եվ մեր տրամաբանությամբ՝ ինչ-որ մենք ուզում ենք անել, նաև դրա արտահայտությունն է՝ առողջապահական համակարգի արտահայտությունը:
Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց՝ առողջապահական համակարգում լիզինգի ծրագիր են իրականացնում, որով թե՛ մասնավոր, թե՛ առողջապահական կազմակերպությունները սարքեր-սարքավորումներ են ձեռք բերում:
«Դրա շահառուն մարդն է, և իհարկե, առողջապահական ապահովագրության համակարգը, մեր պատկերացմամբ, այն է, ինչ ևս մի մակարդակով կմոտեցնի մեր քաղաքացիներին երջանկության:
Ինչ է նշանակում ստեղծագործ լինել: Ստեղծագործ լինել նշանակում է՝ ունենալ պատշաճ կրթություն: Առանց կրթության շատ դժվար է լինել ստեղծագործ: Ինչ է նշանակում սոցիալական միջավայր ունենալ: Նշանակում է, օրինակ, բնակավայրերում ունենալ զբոսայգիներ»,- նշեց նա:
Շարունակելով երջանկության թեման՝ վարչապետը նշեց՝ մարդը երջանիկ լինելու համար պետք է ճամփորդի, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ տրանսպորտային համակարգ, զարգացած ճանապարհային ենթակառուցվածքներ, զարգացած օդային տրանսպորտ:
Փաշինյանի խոսքով՝ հիմա հնարավոր է մատչելի գնով գնել ինքնաթիռի տոմս և ճամորդել:
«2016 թվականին հնարավո՞ր էր նման բան»,- հարց ուղղեց վարչապետը: