երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Առաջիկայում այդ ամբողջը ավտոմատ կներբեռնվի». Փաշինյանը՝ հայտարարագրումն ավտոմատ անելու մասին

«Առաջիկայում այդ ամբողջը ավտոմատ կներբեռնվի». Փաշինյանը՝ հայտարարագրումն ավտոմատ անելու մասին

Մենք համընդհանուր հայտարարագրմամբ նաև ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ ենք իրականացնում, որովհետև, այդ թվում, խոշոր բիզնեսները կարող են կամ սողանցքներ ունեն տարբեր ծախսագրումներով, շահույթները նվազեցնելով տանել տարբեր մարդկանց, այդ թվում ազգականների հաշիվներին գումարները նստացնել: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նաև բիզնեսի արդար, հարկման մեխանիզմ ենք նաև ստեղծում և ձևավորում: Մենք  ուզում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա մի տեղ, մի թղթապանակ, որտեղ ինքը ամեն օր կարողանա մտնել և տեսնել, թե պետությանը ինչքան հարկ է գեներացրել, ինչքան հարկ է վճարել»,-ասաց նա:

Անդրադառնալով հնարավորությանը, որ հայտարարագրման գործընթացն ավտոմատ իրականացվի, քաղաքացին միայն ստորագրի, եթե համաձայն է, Փաշինյանն ասաց, որ գնում են այդ ճանապարհով. «Առաջիկայում այդ ամբողջը ավտոմատ կներբեռնվի»:

  • Կիսվել: