երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արագածոտնի Ագարակ գյուղում ջերմատուն կկառուցվի՝ վարդերի աճեցման համար. կարվի 40 մլն դրամի ներդրում

Արագածոտնի Ագարակ գյուղում ջերմատուն կկառուցվի՝ վարդերի աճեցման համար. կարվի 40 մլն դրամի ներդրում

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՎԱԼԱՆԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կառուցել նոր ջերմատուն՝ վարդերի աճեցման համար։

Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 40 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը), 25 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 78 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 67աշխատատեղ՝ 112 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 68-ի 115 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 19․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 990 հազ դրամ։

  • Կիսվել: