չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Անշարժ գույքի գործակալությունը չունի լիազորություն ազդելու պետ․մարմինների կողմից տրվող փաստաթղթի վրա

Անշարժ գույքի գործակալությունը չունի լիազորություն ազդելու պետ․մարմինների կողմից տրվող փաստաթղթի վրա

«Բարս» անշարժ գույքի գործակալությունը հայտարարություն է տարածել ի պատասխան այսօր նորակառույց շենքերի բնակիչների բողոքի ակցիային։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

««Բարս» անշարժ գույքի գործակալությունը, ինչպես նաև այլ ցանկացած անշարժ գույքի գործակալություն, իրականացնում է վաճառքի միջնորդական ծառայություններ՝ հիմնվելով պետական մարմինների կողմից կառուցապատողին տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։ Եվ չի՛ կարող պատասխանատվություն կրել շինարարական աշխատանքների  և շինժամկետների խախտման համար։

Դա համապատասխան պետական մարմինների գործառույթն է։ 

Անշարժ գույքի գործակալությունները չունեն լիազորություններ ազդելու պետական մարմինների կողմից տրամադրվող կամ չտրամադրվող փաստաթղթերի վրա»,- ասված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: