ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Օգոստոսից Ամուլսարի ծրագրում սկսել ենք շինարարությունը, 550 աշխատակից կա. Ալոյան

Օգոստոսից Ամուլսարի ծրագրում սկսել ենք շինարարությունը, 550 աշխատակից կա. Ալոյան

«Օգոստոսից Ամուլսարի ծրագրում սկսել ենք շինարարությունը: 550 մարդ ու 400 ծանր տեխնիկա է աշխատում տարածքում։ Հիմնական հանգույցների շինարարությունը ընթանում է»,- ասել է «Լիդիան Արմենիայի» տնօրեն Հայկ Ալոյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անում են՝ հնարավորինս արագ ավարտելու ծրագրի փուլը։

Նա ընդգծել է՝ հաջորդ շաբաթվանից աշխատելու են 24/7 ռեժիմով. «Ավարտի ժամկետներ ասելու համար դեռ շուտ է. զերծ կմնամ ժամկետներ նշելուց»,-ասել է նա։ Ըստ նրա՝ գործարկումից հետո Ամուլսարի ոսկու հանքավայրը, ինչպես սպասվում է, կդառնա Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքարդյունաբերական օբյեկտը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: