չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ամփոփվել են Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով մրցույթին ներկայացված հայտերը

Ամփոփվել են Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով մրցույթին ներկայացված հայտերը

Մրցութային հայտերը քննելու նպատակով ձևավորված հանձնաժողովը նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ քննեց յուրաքանչյուր լոտի համար ներկայացված ներդրումային ծրագիր-նախագծերը։
Հանձնաժողովի անդամների և դիմումատուների ներկայությամբ բացվեցին ծրագրերի փաթեթները, որոնք ներկայացվել էին սոսնձված և փակ ծրարներով։

Հանձնաժողովը դիտարկեց դրանցից յուրաքանչյուրի համապատասխանությունը մրցույթի համար նախապես ներկայացված չափորոշիչներին։

 

Դրանք էին՝

համապատասխանությունը մրցույթի կարգով սահմանված պահանջներին և պայմաններին,

առաջարկվող բարձր վճարի չափը,

օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),

ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը),

 

նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),

սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),

ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

 

Հաղթող  է ճանաչվել համար 1 և 3 հանրային լողափերի համար ներկայացված ծրագիրը։ Լողափերը գործում են 2012 թվականից, մեծ պահանջարկ ունեն հանգստացողների շրջանում, բարեկարգված և մասնակիորեն կահավորված են, ունեն ավազային ափ, իսկ ջրի խորությունը աստիճանական է։

Գտնվելու վայրը՝ Սևան քաղաքին հարակից ափամերձ հատված, (0.94605 հա գտնվում է 1905․0 մ բացարձակ նիշից բարձր)։

  • Կիսվել: