երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ամանորյա միջոցառումների արդյունքում ստացված եկամուտները շղթայական ռեակցիայով ազդելու են մարզերի բնակիչների վրա՝

Ամանորյա միջոցառումների արդյունքում ստացված եկամուտները շղթայական ռեակցիայով ազդելու են մարզերի բնակիչների վրա՝

ՀՀ շատ քաղաքացիներ  արդեն երկար տարիներ ամանորը նշում են Հայաստանից դուրս, ինչը տնտեսական բավականին  լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև գումարներն արտահոսում են։   Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ամանորյա միջոցառումներին հատկացվող գումարների մասին խոսակցություններին։ 

Ըստ նրա՝ իրենք խնդիր են դրել, որ ՀՀ քաղաքացիներն Ամանորը նշեն ՀՀ-ում:  Փաշինյանը նշեց, թե այդ միջոցառումների արդյունքում ստացված եկամուտները շղթայական ռեակցիայով ազդելու են նաև մարզերի բնակիչների վրա՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքների սպառման տեսքով:

«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելը իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված ասացվածքը հեշեցնեմ. «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր քաղաքականությունն ուղղված է դրան»,- շեշտել է Փաշինյանը:

  • Կիսվել: