ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ (տեսանյութ)

Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ (տեսանյութ)

Հնարավո՞ր է, արդյոք, մինչև տարեվերջ հայկական միրգն ու բանջարեղենն ազատորեն վաճառվեն եվրոպական շուկաներում։ Այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակ Փաուլա Պինոն նշեց, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր են ակնկալում:

«Ինչպես գիտեք՝ ԵՀ նախագահ ֆոն դեր Լայենը նախորդ ամիս Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց մի շարք միջոցառումների մասին՝ ուղղված տնտեսությանն աջակցելուն և Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելուն։ Որպես այս փաթեթի մաս՝ կային ինքնավար առևտրային միջոցառումներ, ինչը կարող է նշանակել, որ մոտ ապագայում մենք իսկապես կունենանք ավելի շատ ներմուծումներ Հայաստանից։ Որպես անհապաղ միջոցառում՝ այն պահին, երբ Ռուսաստանը մեկ գիշերվա մեջ դադարեցրեց ծաղիկների ներմուծումը, որը մեծ շուկա էր Հայաստանի համար, ԵՄ-ն միջամտեց, և այդ ծաղիկների մի մասը հայտնվեց մեր անդամ երկրներից մեկում։ Դա սկիզբն էր։ Մենք հավատում ենք, որ ավելի մեծ առևտուր կլինի Հայաստանի հետ, ակնկալում ենք դա»,- Factor TV-ին ասաց Եվրահանձնաժողովի խոսնակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: