երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում  աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների․ Զարուհի Բաթոյան

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների․ Զարուհի Բաթոյան

Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում անասնապահությամբ զբաղվելու համար աջակցությունը կտրամադրվի 1000 ընտանիքների՝ նպաստի իրավունքը 12 ամիս պահպանելու հետ զուգահեռաբար: Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 

Ըստ նրա՝ արդեն ծրագրում ընդգրկվել և պայմանագրեր են ստորագրել 883 անձ։ Մյուս պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է։

«Աղքատության փուլային հաղթահարման ինստիտուցիոնալ լուծումը տրվել է «Պետական նպաստների մասին» օրենքի առաջարկվող փոփոխությամբ, որտեղ ներմուծվել է «Ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխ» հասկացությունը, որը թույլ կտա աղքատության հաղթահարման ծրագրեր իրականացնել նաև այլ ոլորտներում և ուղղությամբ` ներառելով նաև քաղաքային բնակավայրերում ապրող ընտանիքներին:»,-ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: