շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
70 քմ բնակարանում ապրող քաղաքացու աղբահանության վճարը 2400–ից դարձել է 11 000 դրամ. ավագանու անդամ

70 քմ բնակարանում ապրող քաղաքացու աղբահանության վճարը 2400–ից դարձել է 11 000 դրամ. ավագանու անդամ

ՔՊ ու հանրապետություն կոալիցիոն թալանչիների հերթական «արարը»։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Աղբահանության վճարի թանկացումը՝ որպես սեփական գրպանը լցնելու հերթական միջոց։

Վառ առավոտ հերթական ահազանգը քաղաքացուց։

70քմ բնակարան, որտեղ ապրում են 1 անձ աղբահանության վճարը կազմել է տարեկան 2400 դրամ։

Թալանչիների ընդունած նոր օրենքով նույն բնակարանի աղբահանության վճարը՝ դարձել է տարեկան 11 000 դրամ։

Ասե՛ք չասե՛ք, մեկ է թալանելու ու տուգանելու են աջ ու ձախ»։

  • Կիսվել: