«300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով. ԿԳՄՍՆ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը:
Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ:
ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող բոլոր հաստատությունները շինարարության ավարտից հետո շահագործման են հանձնվում ամբողջությամբ նոր գույքով համալրվելուց հետո։
Ըստ այդմ` հաստատված որոշմամբ՝ 2025 թվականի պետական բյուջեի ազատ մնացորդի հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող 9.6 մլրդ դրամը կբաշխվի հետևյալ ուղղություններով․
մանկապարտեզների հիմնանորոգում՝8 մլրդ դրամ
դպրոցների կառուցում՝5 մլրդ դրամ
դպրոցների նորոգում՝9 մլրդ դրամ
դպրոցների և մանկապարտեզների գույքով ապահովում՝4 մլրդ դրամ։