2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939
Հարկ վճարողների կողմից 2026 թվականի հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 293-ով կամ 4.3 %-ով:
Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեից։



