2025թ. ապրիլին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 304 992 դրամ. Փաշինյան
2025թ. ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 304 992 դրամ։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
2018թ. ապրիլին ադ ցուցանիշը կազմել է 173 996 դրամ։ «Աշխատավարձի միջին աճը կազմել է 130 հազար դրամ կամ 70 տոկոս»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր գնաճը նույն շրջանում կազմել է 25 տոկոս։