2024 թ․ ընթացքում 13492 անձի տրամադրվել է 30 350 աջակցող միջոց
2024 թ․ ընթացքում 13492 անձի տրամադրվել է 30 350 աջակցող միջոց։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը»,-նշված է հաղորդագրության մեջ։