կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
2024-ին 1000-ավոր հեղեղատարներ են մաքրվել. Ավինյանը՝ հեղեղումներից խուսափելու առումով աշխատանքի մասին

2024-ին 1000-ավոր հեղեղատարներ են մաքրվել. Ավինյանը՝ հեղեղումներից խուսափելու առումով աշխատանքի մասին

2024 թվականի որոշ օրերին մի քանի տասնյակ րոպեի ընթացքում այն աստիճանի հեղեղներ են տեղացել Երևան քաղաքում, ինչքան միջինում տեղումներ են լինում 3 ամսվա ընթացքում, այսինքն՝ նորմայից դուրս, անոմալ երևույթների մասին է խոսքը: Այդ մասին Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 24-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով 2025 թվականին Երևանի փողոցների հեղեղումներից խուսափելու նպատակով իրականացված աշխատանքներին:

«Այդ երևույթները հնարավորինս մեղմելու համար մենք «Վեոլիա Ջրի» հետ իրականացրել ենք աշխատանքներ, և բազմաթիվ հեղեղատարներ, 1000-ավոր՝ կարող ենք ասել, արդեն մաքրվել են:

Քանի որ սպասարկումը շարունակում է մնալ «Վելիա Ջուր» ընկերության [պարտականությունը], գույքն էլ շարունակում է մնալ պետական գույք, մենք դեռևս ուղղակի որպես պահանջատեր ենք լինելու այս հարցում և, ընդհանուր առմամբ, մեր գործընկերներին մղելու ենք կոնկրետ գործողությունների»,- ասաց քաղաքապետը:

  • Կիսվել: