10–ից քիչ են ընկերությունները, որոնք հայտնվել են երկրորդային սանկցիաների տակ. Վահան Քերոբյան
Պատժամիջոցների ծածկագրերը հրպարակում է ԱՄՆ կառավարությունը կամ ԵՄ-ն, իսկ Հայաստանի կառավարությունը նման ծածկագրեր չի հրապարակում, ուղղակի հաշվի առնելով, որ որոշակի ապրանքների վերաբերյալ կա ռիսկայնության մեծ աստիճան, մենք մայիսին որոշում ենք ընդունել, որով 38 վեցանիշ ապրանքների նկատմամբ սահմանել ենք արտահանման վերահսկողություն, որը թույլ կտա լրացուցիչ վերազննումների արդյունքում ապահովենք այն, որ մեր ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների ազդեցության տակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այս պահին իմ ունեցած տեղեկություններով 10-ից ավելի քիչ են այն ընկերությունները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ: Որոշ դեպքերում մենք փորձուիմ ենք քննարկել այդ ընկերություններին պատժամիջոցներից դուրս հանելու հարցը՝ հաշվի առնելով, որ դրանք երկար տարիներ ՀՀ-ում աշխատած եւ աշխատող ընկերություններ են»,-ասաց նա:


