երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված․  Փաշինյան

Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված․ Փաշինյան

Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա: Այս մասին Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվա առիթով տոնական զորահանդեսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ ռազմատեխնիկական համագործակցության նոր աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է,Հանրապետության հրապարակում զորահանդեսի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետը։

Կրկին պնդեց` միայն 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը (և Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում` խմբ.), սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ-ի համար։

Հավելեց, որ զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց, ըստ Փաշինյանի, վստահ քայլերն է անում։

Վարչապետը նաև հիշեցրել է. «2022թ. սկսած ՀՀ կառավարությունը շուրջ 170 մլրդ դրամի ներդրում է արել ռազմարդյունաբերական համալիրում, և այսօր ունենք արդյունքներ, որոնցով կարող ենք հպարտանալ։

ՀՀ պաշտպանունակության բարձրացման էական գործոն են նաև մի քանի տասնյակ ամրացված շրջանները, որոնք 21-րդ դարի պահանջներին համապատասխան ամրոց-բերդեր են ՀՀ պետական սահմանի երկայնքով և ինժեներական մտքի գլուխգործոցներ»։

  • Կիսվել: