շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Զինվորական կացարանի հրդեհից հետո պաշտոնանկ արված կորպուսի հրամանատարին նոր պաշտոն են տվել

Զինվորական կացարանի հրդեհից հետո պաշտոնանկ արված կորպուսի հրամանատարին նոր պաշտոն են տվել

ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ։  

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Վահրամ Գրիգորյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ»:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մինչեւ այդ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարն էր, պաշտոնանկ էր արվել 2023թ–ին հունվարին՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո։

  • Կիսվել: