Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ՝ կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:
՛՛Ռազմական ակադեմիան լայն հնարավորություններ է ընձեռում այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են բարձրագույն ռազմամասնագիտական որակյալ կրթությամբ, առաջնորդի հմտությունների զարգացմամբ և հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործին մասնակցությամբ:
Երկրորդ փուլի ընդունելության համար դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 66 22 02՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:



