ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը` Ռոբերտը

Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը` Ռոբերտը

Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը` Ռոբերտը։

Մայրը պատմում է, որ երկար ժամանակ կասկածում էր՝ արդյոք պե՞տք է նորից երեխա ունենալ։ Հարցի պատասխանը եկավ երազի տեսքով. Գրիշան երազում հայտնվեց մորը` ասելով, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ նորից ծնող դառնան։

Ապրիլի 19-ին լույս աշխարհ եկավ Ռոբերտը՝ 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով, հայտնում են «Շենգավիթ» ԲԿ–ից։

  • Կիսվել: