երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ծառայության են մեկնում նորակոչիկները

Ծառայության են մեկնում նորակոչիկները

Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

ՊՆ

Սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։

 

ՊՆ

Որպես խորհրդանշական քայլ՝ հենց այդ օրը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պետական պարգևները։ 

Զոհվածների հարազատներն էլ անփորձանք ծառայություն են մաղթել տղաներին։

 

  • Կիսվել: