շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Տավուշում դիրքերի փոփոխություն  եղե՞լ է. ՊՆ փոխնախարարը հստակ պատասխան չտվեց

Տավուշում դիրքերի փոփոխություն եղե՞լ է. ՊՆ փոխնախարարը հստակ պատասխան չտվեց

Այդ տարածքում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը. Դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Տավուշում սահմանազատումից հետո դիրքերի փոփոխություն եղել է, թե ոչ:

«Վերջին շրջանում չափից ավելի բաց, չափից ավելի թափանցիկ ենք աշխատում: Նախկինում եթե դժգոհում էին ինֆորմացիայի ոչ օպերատիվ տեղ հասնելուց, հիմա այդ խնդիրն էլ չկա։ Բոլոր տեսակի տվյալները տրամադրվում են, հանրությունը դրա մասին իրազեկվում է:

Դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր: Երրորդ բանակային կորպուսը գոյություն ունի: Բնականաբար, իրենք իրենց խնդիրներն ունեն, սահմանապահներն՝ իրենց»,-ասաց նա եւ հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների մյուս հարցերին:

  • Կիսվել: